Աջարիայում գտնվող Քոբուլեթին հանգստի եւ զվարճանքի իդեալական վայր է: Քոբուլեթիի 12 կիլոմետր երկարությամբ ձգվող ավազոտ եւ քարքարոտ ծովափն, իր մեղմ եւ տաք մերձարեւադարձային կլիմայով, բարենպաստ ներգործություն կունենա Ձեր առողջության վրա:

Սակայն Քոբուլեթին ոչ միայն առողջացնում, այլ նաեւ՝ զվարճացնում է: Ինչպես գլխավոր փողոցներում, այնպես էլ լողափերում Ձեզ կհանդիպեն ժամանակակից ռեստորաններ, սրճարաններ, բարեր եւ դիսկոտեկներ:

Ովքեր ցանկություն կունենան այցելել Աջարիայի մայրաքաղաք Բաթում, Քոբուլեթիից ավտոմեքենայով այնտեղ կհասնեն ընդամենը 20 րոպեում: Քոբուլեթին հրաշալի վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Բաթումը: